National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.08.2010
Տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը
1 / 3

2010 թվականի մայիսին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով հանձնաժողով եւ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը (հանձնաժողովի գործադիր համակարգող),ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար  Վահան Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ Նարեկ Սարգսյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ հանձնաժողովի նիստը, որ վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ կատարվող աշխատանքներն իր ամենօրյա հսկողության տակ են, եւ ամեն ինչ արվում է դրանք որակով ու ժամանակին ավարտելու համար: Հանձնաժողովի անդամները ըստ ոլորտների տեղեկացրին աշխատանքների ընթացքի մասին: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ընդհանուր •ծերով ներկայացրեց դահլիճի ապա•ա տեսքը եւ ճարտարապետական լուծումները, «ՎԵՔՍ» ՍՊԸ տնօրեն Կարեն Սարգսյանը ներկայացրեց փայտային եւ դահլիճի կահավորման աշխատանքները, «Էլիպս» ընկերության ներկայացուցիչը անդրադարձավ  նիստերի դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքներին, իսկ«Հորիզոն-95» ՍՊԸ տնօրեն Գագիկ Գալստյանը հայտնեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան:

ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ Նարեկ Սարգսյանն ամփոփիչ խոսքում նշեց, որ դահլիճի վերանորոգման աշխատանքներն ընթանում են առանց ձգձգումների, իսկ ընտրված ճարտարապետական լուծումները հնարավորություն կտան ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան դահլիճ:

Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շրջեցին խորհրդարանի նիստերի վերանորոգվող դահլիճում, ծանոթացան կատարված եւ կատարվող աշխատանքներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am